27440 դիտում
19:48 17-08-2018
Հայաստանում 2-ամյա երեխան ենթարկվել է ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման բացառիկ վիրահատության
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` այստեղ բացառիկ, Հայաստանում որպես այդպիսին առաջին անգամ իրականացված վիրահատության ենթարկված երկամյա փոքրիկին այցելության: Տեղեկացնում է առողջապահության նախարարությունից։
Երեխայի մոտ 2018թ. հունվարին «Մուրացան» համալսարանական կլինիկայում ախտորոշվել է 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմա: Տրամադրվել է բուժում` համաձայն VDC ծրագրի: Քիմիաթերապիայի երկու կուրս ստանալուց հետո Արյունաբանական կենտրոնում կատարվել է ցողունային բջիջների հավաքագրում: Աֆերեզի ժամանակ Սանկտ-Պետերբուրգից հրավիրվել են մասնագետներ, հավաքագրումն անցել է հարթ:
«Մուրացան» համալսարանական կլինիկայում քիմիաթերապիայի բուժումն ավարտելուց հետո երեխան ուղեգրվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` աուտոփոխպատվաստումն իրականացնելու համար: Կատարվել է բարձր դեղաչափերով քիմիոթերապիա, որից հետո հունիսի 17-ին իրականացվել է բացառիկ վիրահատություն` ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում: Վիրահատությունը կատարվել է Սանկտ-Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ համատեղ:
Ներկայումս երեխայի վիճակը բավարար է: Փոքրիկն օրերս արդեն դուրս կգրվի` առաջիկայում շարունակելով գտնվել բժիշկների ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
16:31 05-09-2016
Հայաստանում շատ շուտով կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում, կգործի ցողունային բջիջների լաբորատորիա. տեսանյութ
5272 դիտում
21:05 14-08-2017
Հայաստանում սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց. ԱՆ
3588 դիտում
20:46 24-08-2017
Հայաստանում իրականացվել է ցողունային բջիջների ևւս 2 փոխպատվաստում
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
469 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
409 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը