211652_close_icon
views-count3265 դիտում article-date 19:04 17-08-2018

Ժոզե Մոուրինյո. Պոգբայից գոհ եմ, ինչպես՝ երբեք

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է Պոլ Պոգբայի հետ առկա հակասությունների մասին լուրերը: «Մենք միասին արդեն երկու տարի աշխատում ենք և վերջին երկու շաբաթը, և ես նրանից գոհ եմ, ինչպես՝ երբեք: Ես նրանից չեմ կարող ավելին պահանջել: «Լեսթերի» հետ խաղից առաջ նա երկուշաբթի եկավ թիմ և ընդամենը 3 օր մարզվեց: Եվ դուք տեսաք, թե ինչպիսի խաղ ցուցադրեց, ինչպես իրեն չխնայեց: Ընդ որում, նա ավելի երկար խաղաց, քան՝ մենք կարող էինք ակնկալում էինք: Երբ նա ասում է, որ այդ ամենն արելէ երկրպագուների ու թիմի համար, դա հենց այն է, ինչն ինձ անհրաժեշտ է, հենց դա եմ ես իմ խաղացողներից պահանջում: Պոգբան հիանալի է աշխատում, հիանալի է խաղում: Շատ գոհ եմ նրանից», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր