43181 դիտում
11:10 17-08-2018
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են ВАЗ 21014-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է ձորում. կան վիրավորներ. Mercedes-ի վարորդը, ով ՀՀ ՊՆ ծառայող է, եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Մանվել Ղույումչյանի վարած Mercedes մակնիշի 35 MC 391 համարանիշի և Չարենացավան քաղաքի բնակիչ 23-ամյա Մասիս Պողոսյանի վարած ВАЗ 21014 մակնիշի K 232 XK 199 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Մ. Պողոսյանի ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 52-ամյա Թամարա Հակոբյանը, 13-ամյա Քրիստինա Բայանդուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրաանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Մ. Ղույումչյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում՝ հակաօդային պաշտպանության պետ, ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+