211652_close_icon
views-count10355 դիտում article-date 23:29 16-08-2018

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը որոշել վերադառնալ քաղաքականություն. Քոչարյանի պարզաբանումները․ aravot.am

«Ես վստահություն չունեմ, որ այսօրվա իշխանությունը բավականին փորձ, գիտելիք և խորությամբ իմացություն ունի այս ամենի մասին: Այս վտանգն ու սպառնալիքներն են առաջին մղիչ ուժն ինձ համար այսօր վերադառնալ քաղաքականություն»,- քիչ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ քաղաքականություն: Հարցին՝ արդյոք արդեն վերադարձե՞լ է քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց՝ համարեք, որ վերադարձել եմ՝ միանշանակ: Հստակեցմանը՝ որպես անհա՞տ է վերադառնալու, թե քաղաքական ուժով, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Վերադարձի հիմնական պատճառներից է ընդհանրապես վտանգները, որ այսօր տեսնում եմ՝ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով: Նայեք քարտեզի վրա ո՞ւր է Հայաստանը և ի՞նչ երկրներով է այն շրջապատված ու մեր հարաբերությունները այդ երկրների հետ…մենք ունենք մի կառավարություն, որն այս ամենը չի հասկանում, փորձ չունի, չեմ մեղադրում: Կառավարությունը չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, որոնք բանակից հեռու են և չեն հասկանում, որ միայն այս իրավիճակում միակ երաշխավորը մեր պետականության հզոր բանակն է: Այն հավասարակշռությունը, որը ՀՀ-ն գտել է, այս իրավիճակում խարխլվում է: Իրենք չեն գնահատում ադեկվատ ձևով այն, ինչ կատարվում է ՀՀ-ից դուրս: Փորձ չունեն, որտեղի՞ց պետք է փորձ ունենա, եթե Սորոսի գրանտներով այլ գործերով են զբաղված եղել: Փորձում են վարկաբեկել բանակը, քաշքշել այն մարդկանց, որոնք լուրջ ծառայություն ունեն հայրենիքի պաշտպանության գործում, սրանք անպատասխանատու քայլեր են»: Դառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այն երկիրը չէ Ռուսաստանը, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: Այն ռազմավարական գործընկեր է, և առանց այդ գործընկերության մեր պաշտպանության հարցը մեծ վտանգի տակ է: Ուղղակի ես տպավորություն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգ: Անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում տեսնում ենք այլ կարգի քայլեր: Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի: Այն գինը, որ նման սխալների համար տալիս են, շատ ծանր գին է»: Աղբյուրը՝ [url=https://www.aravot.am/2018/08/16/975742/]aravot.am[/url]

Նմանատիպ նյութեր