211652_close_icon
views-count4783 դիտում article-date 23:20 16-08-2018

Էրիկ Գրիգորյանն ընդունել է CNF-ի գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Տեղեկացնում է Բնապահպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային պարկերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները և առկա վիճակը: Բնապահպանության նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների մոնիթորինգի խնդիրը նախարարության գերակայություններից մեկն է, ինչի լիարժեք իրականացումը կնպաստի նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության լիարժեք իրականացմանը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2019 թվականին նախատեսվող գործողությունները նախապես համապատասխանեցնել կառավարության առաջնահերթությունների հետ: Ջեոֆ Ջակոմինին վերահաստատել է Կովկասի բնության հիմնադրամի պատրաստակամությունը՝ ընդլայնել համագործակցությունը Բնապահպանության նախարարության հետ՝ նպաստելով հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը և հույս հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի։

Նմանատիպ նյութեր