211652_close_icon
views-count16167 դիտում article-date 09:12 16-08-2018

Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնելու քա­ղաքականությունը: «ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետ­վությունից տեղեկացավ, որ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ասել է թե, Նիկոլ Փաշինյանի վարչապետության մոտ երեք ամիս­ների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելի քիչ է, քան տարեսկզբին էր: Ավելին՝ հունվար-մայիս ամիսներին նախկին կառավարությունը շարունակել էր պետական պարտք կուտակելու քաղաքականությունը՝ ավելացնելով երկրի ֆինանսական բեռը: Իսկ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց նոր գումարներ պարտք վերցնելու քաղաքականությունից, հիմա նրանք նաև ստուգում են մինչև հիմա ծախսված գումարների արդյունավետությու­նը՝ միջոցներն ուղղելով պետական պարտքի սպասարկմանը: Նշենք, որ այսօրվա պարտքի մեծ մասը՝ 6 մլրդ 182 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 880 մլն դոլարը՝ արտաքին պարտքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր