211652_close_icon
views-count10321 դիտում article-date 22:44 15-08-2018

Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. մարդկանց տարհանել են

Օգոստոսի 15-ին ժամը 21:33-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական բաժնից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի). որոնողական աշխատանքները շարունակվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր