211652_close_icon
views-count3568 դիտում article-date 20:34 15-08-2018

Զարիֆը հերքել է այն պնդումները, թե Թեհրանը զիջել է դիրքերը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է այն պնդումները, որ Թեհրանը, ստորագրելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, զիջել է Կասպից ծովի նկատմամբ տարածքային իրավունքների նշանակալի մասը։ Զարիֆը շեշտել է, որ Թեհրանը իր դիրքերը չի զիջել այդ հարցում, փոխանցում է Tasnim–ը։ ԻԻՀ ԱԳ նախարարը կտրականապես հերքել է պնդումներն այն մասին, որ Ղազախստանում ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում Իրանի մասնաբաժինը ծովում 50-ից կրճատվել է՝ հասնելով 11 տոկոսի։ Իրանը Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի հետ օգոստոսի 12-ին Ակթաու քաղաքում ստորագրել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Կոնվենցիան ուղղված է Խորհրդային միության փլուզումից հետո կարգավորել Կասպից ծովի կարգավիճակի շուրջ վեճը։

Նմանատիպ նյութեր