211652_close_icon
views-count7594 դիտում article-date 21:34 15-08-2018

Ոստիկանները բացահայտել են զինծառայությունից ազատելու համար կաշառք ստանալու դեպքեր. կան ձերբակալվածներ. :ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ ոմն Ա. Մ. Ա.Տ.-ից, պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար, պահանջել ու ստացել է 19.000 դոլար կաշառք: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ճշտվեց նաև կաշառքը տվողի ինքնությունը: Նա հրավիրվեց, իսկ Արայիկ Անտոնյանը կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին: Բացի այս, իրականացված միջացառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Զոլաքար գյուղի մի բնակիչ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար Արայիկ Անտոնյանին տվել է 2000 դոլար կաշառք: Արդյունքում ստացել է 6 ամսվա տարկետման իրավունք: Կաշառք տվողը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել կատարածը: Օգոստոսի 14-ին տեղեկություն էր ստացվել, որ Մարտունու մի բնակիչ հոր օժանդակությամբ ապօրինի ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ Սասուն Ասպատուրյանը բերման ենթարկվեց ոստիկանություն: Արայիկ Անտոնյանը իր գործողություններով կազմակերպել է Մարտունու բնակչի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելը: Արդյունքում երիտասարդը ստացել է տարկետման իրավունք: Արայիկ Անտոնյանը և Սասուն Ասպատուրյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր