211652_close_icon
views-count2595 դիտում article-date 12:59 15-08-2018

Սալվատորե Բոկետին անդրադարձել է Ջենովայում տեղի ունեցած ողբերգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սպարտակի» պաշտպան Սալվատորե Բոկետին անդրադարձել է Ջենովայում տեղի ունեցած ողբերգությանը: Հիշեցնենք, որ այդ քաղաքում երեքշաբթի փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, վերջին տվյալներով զոհվել է 38 հոգի: «Նայելով ողբերգության լուսանկարներին, սարսուռ եմ զգում, թե քանի անգամ եմ անցել այդ կամրջով, քանի անգամ այդտեղով մեկնել մարզումների: Աղոթում եմ այս հրաշալի մարդկանց և այս հրաշալի քաղաքի համար, որը հերթական անգամ պետք է սարսափելի ողբերգություն վերապրի», գրել է Բոկետին ինստագրամի իր էջում: Իտալացին «Ջենոայում» հանդես է եկել 2008-2010 թվականներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր