211652_close_icon
views-count35640 դիտում article-date 23:29 14-08-2018

Կյանքից հեռացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը

Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր հիվանդանոցում մահացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը՝ Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանը: Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը, նա ավելի քան 50 տարի դասավանդում է բժշկական համալսարանում : Բժշկության հանդեպ հետաքրքրությունը ձևավորվել է մանկուց՝ վիրաբույժ մայրիկի շնորհիվ:Լիլիա Չիլինգարյանի կյանքում ամենակարևոր մարդկանցից մեկը նրա մայրն էր՝ անվանի վիրաբույժ Մելիտա Պետրոսի Բաղդասարյանը: Օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանի հոգեհանգիստը: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Լիլիա Չիլինգարյանի զավակները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել իրենց մոր հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի հետևյալ հաշվեհամարներին՝ AMD 1570026278650100 USD 1570026278650101 EUR 1570026278650156 RUB 1570026278650158 Ստացողի բանկի անվանումը`Ameriabank «Լիլիա Չիլինգարյանի հիշատակին» նշումով: Կենսագրական տվյալներ Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանը 1958թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8-րդ դպրոցը: 1958-1964թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1964-1968թթ. ԵՊԲԻ-ի կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ էր: 1975թ. գերազանցությամբ ավարտել է ՍՍՀՄ մինիստրների խորհրդին կից պետական պատենտաբանության և հայտնագործությունների ղեկավար, ինժեներա-տեխնիկական, գիտական աշխատողների որակավորման բարձրագույն կուրսերը: 1968-1972թթ. ԵՊԲԻ-ի կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ էր: 1973-1975թթ. եղել է ԵՊԲԻ-ի կենտրոնական մեթոդական հանձնաժողովի պատասխանատու-քարտուղար, 1973-1975թթ. ԵՊԲԻ-ի ֆիզիկո-քիմիական առարկաների մեթոդական հանձնաժողովի քարտուղար, 1972-1982թթ. ամբիոնին կից «Նյութափոխանակության պաթոքիմիայի» գիտահետազոտական լաբորատորիա (ԳԼ), կրտսեր գիտաշխատող, 1973-1984թթ. ԵՊԲԻ-ի կենսաքիմիայի ամբիոնի պրոֆմիության ղեկավար, 1982-1983թթ. ԵՊԲԻ-ի կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ, 1983-1987թթ. ԵՊԲԻ-ի «Նյութափոխանակության պաթոքիմիայի» գիտահետազոտական լաբորատորիա, կրտսեր գիտաշխատող: 1987-1994թթ. նույն ամբիոնի ասիստենտ, 1990թ. ԵՊԲԻ-ի ընդունելության քննությունների քննական հանձնաժողովի անդամ: 1995-2009թթ. ԵՊԲՀ- կենսաքիմիայի ամբիոնի պատասխանատուն էր Դեղագիտական ֆակուլտետի ուսանողների ուսուցման պրոցեսի համար, միաժամանակ 2000-2005թթ. առաջին անգամ ընդունված անգլախոս ուսանողների ուսուցման պրոցեսի համար ԵՊԲՀ-ի կենսաքիմիայի ամբիոնի պատասխանատուն: 1994-2009թթ. նույն ամբիոնի դոցենտ, 2002-2006թթ. բուժական ֆակուլտետի պետական ավարտական քննական հանձնաժողովների անդամ էր՝ թերապիա մասնագիտությամբ: 2002թ. գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի (AUA) հատուկ դասընթացների V փուլը: 2002-2008թթ. բուժական ֆակուլտետի գիտխորհրդի, իսկ 2006-2008թթ. դեղագիտական ֆակուլտետի պետական ավարտական քննական հանձնաժողովի, 2006-2009թթ. դեղագիտական ֆակուլտետի մեթոդական խորհրդի անդամ էր: ԱՊՀ-ի, ՀՀ-ի կենսաքիմիկոսների ասոցիացիաների, Ալցհեյմերի հիվանդության Ասոցիացիայի հայկական մասնաճյուղի, ինչպես նաև FEBS-ի անդամ (2008 թվականից) է: 2011թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ-ի կենսաքիմիայի ամբիոնի, իսկ 2009-ից. Ռուս-Հայկական (Սլավոնական համալսարանի) Մաթեմատիկայի և բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ է:

Նմանատիպ նյութեր