211652_close_icon
views-count3596 դիտում article-date 23:17 14-08-2018

ՀԱԿ–ը և ՕԵԿ–ը կոչ են անում մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին

Հայ ազգային կոնգրեսը և «Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ են անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ նվիրված Կառավարության պաշտոնավարման 100 օրվան։ «Հակահեղափոխական ուժերի ռևանշը խափանելու նպատակով կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներին եւ համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»,– ասված է ՀԱԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։ ՕԵԿ–ի քաղխորհրդի տարածած հաղորդագրությունում էլ նշվում է հետևյալը. ««Օրինաց երկիր» կուսակցությունը առաջին օրից սատարել է համաժողովրդական շարժմանը, որի արդյունքում հայ ժողովուրդը տոնեց լուսավոր հեղափոխության իրականացումը: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին` անշրջելի դարձնելու համար հեղափոխության արդյունքները»:

Նմանատիպ նյութեր