211652_close_icon
views-count2654 դիտում article-date 23:04 14-08-2018

Թրամփը ստորագրել է ԱՄՆ 2019 թվականի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2019 թվականի պաշտպանական բյուջեն: Հաջորդ տարի ԱՄՆ-ն պաշտպանական նպատակներով ծախսելու է 717 միլիարդ դոլար: Հայտնում է [url=https://www.bbc.com/russian/news-45180311]BBC[/url]-ն։ Պենտագոնի բյուջեի զգալի մասը նախատեսում է ծախսեր ռազմական տեխնիկայի ձեռքբերման, արդիականացման և շինարարության համար: Նախատեսված է ծախսել` 24,1 մլրդ դոլար՝ 13 նոր ռազմական նավերի կառուցման համար, 7.6 միլիարդ դոլար` F-35 հինգերորդ սերնդի 77 հատ կործանիչներ ձեռք բերելու համար, 452 մլն՝ ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի համար վեց Ա-64 Apache հարձակողական ուղղաթիռներ ձեռք բերելու համար, 225 միլիոն դոլար` Stryker A1 զրահապատ մարտական ​​մեքենաների ձեռքբերման և մի շարք հին զրահամեքենաների և տանկերի արդիականացման համար։ «Հուսով եմ, որ մենք այնքան ուժեղ կլինենք, որ երբեք հարկ չի լինի օգտագործել այն (նոր սպառազինությունը), բայց եթե պետք լինի կիրառել, ապա ոչ ոք ոչ մի հնարավորություն չի ունենա», - ասել է Թրամփը։ Վաշինգտոնը մտադիր է ավելացնել Արևելյան Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ֆինանսավորումը, ինչպես նաև օգնել դաշնակիցներին Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու հարցում: Բյուջեի նախագծով միջոցներ են հատկացվելու Ռուսաստանի ազդեցությանը դիմագրավելու համար, ինչպես նաև դադարեցվում է Թուրքիային F-35 մարտական ինքնաթիռների մատակարարումը մինչև Պենտագոնը չներկայացնի Անկարայի կողմից ռուսական Ս-400 համալիրներ գնելու մասին զեկույցը: Նոր բյուջեի օրինագիծը կոչվել է ի պատիվ սենատոր Ջոն Մակքեյնի, սակայն Թրամփը նրա անունը չի հիշատակել իր ելույթում, ինչին ուշադրություն են դարձրել բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ։ Մաքքեյնը Թվիթերում գրել է, որ ուրախ է, որ օրենքն, ի վերջո, ստորագրվեց, և միեւնույն ժամանակ հուզված է, որ փաստաթուղթը ստացել է իր անունը:

Նմանատիպ նյութեր