211652_close_icon
views-count3554 դիտում article-date 21:20 14-08-2018

ԱՄՆ կոնգրեսի կայքում հրապարակվել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների սաստկացման մասին օրինագիծը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սաստկացման մասին օրինագծի տեքստը, որն ավելի վաղ ներկայացվել էր սենատորների խմբի կողմից, [url=https://www.congress.gov/bill/115th-congress/senate-bill/3336/text?r=12]հրապարակվել է[/url] ԱՄՆ կոնգրեսի կայքում: Սենատորների հայտարարությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման անհրաժեշտության մասին տարածվել էր օգոստոսի 2-ին, սակայն օրինագծի ամբողջական տեքստը այն ժամանակ չէր հրապարակվել։ «ԱՄՆ սենատորները առաջարկում են ռուսական պետական բանկերի և ՌԴ նոր պետական պարտքերի թողարկման դեմ պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին ասված է S.3336 օրինագծում, որը կոչվում է «ՆԱՏՕ–ի ամրապնդման, միջազգային կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և Ռուսաստանի Դաշնության դեմ նոր լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին»։ Բացի այդ, սենատորները առաջարկում են արգելք դնել ԱՄՆ–ում մեկ կամ մի քանի ֆինանսական ինստիտուտների գործողությունների վրա եւ սառեցնել նրանց սեփականությունը։ Այդպիսի ինստիտուտների ցանկում թվարկված են «Վնեշէկոնոմբանկը», Սվերբանկը, ՎՏԲ-ն, Գազպրոմբանկը, Ռոսսելխոզբանկը և Պրոմսվյազբանկը, ինչպես նաեւ Մոսկվայի բանկը, որը միացել է ՎՏԲ-ին։ Ինչպես նաև առաջարկվում է փոփոխություն մտցնել, որով նախատեսվում է ԱՄՆ-ում անշարժ գույք ձեռքբերելու դեպքում սեփականության կառուցվածքի վերահսկողության ուժեղացում։

Նմանատիպ նյութեր