211652_close_icon
views-count2072 դիտում article-date 17:56 14-08-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Օգոստոսի 14-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Շախմատի տան մոտակայքում քաղաքացին սայթաքել է և ընկել մոտ 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետի մոտակայքից դուրս են բերել Վ. Մ.-ին (ծնված 1946 թ.) և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: *** Օգոստոսի 14-ին, ժամը 11:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ա թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ներսում կա վատառողջ քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և Գ. Բ.-ին (ծնված 1957 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նմանատիպ նյութեր