26328 դիտում
22:55 13-08-2018
Ստեփանավանում թռչող սարքեր են ստեղծում. քաղաքապետը այցելել է պատանի ուղեղներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստեփանավանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կենտրոնական գրադարանն իր առաքելությանը զուգահեռ վաղուց արդեն դարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի իրականացման լավագույն հանգրվան:
Վերջին նորարարությունն այստեղ թռչող սարքերի լաբորատորիան է, որտեղ մրցութային կարգով շահառու դարձած ութ անձինք, 5-ը պատանիներ, յուրացնում են թռչող սարքերի պատրաստման և կիրառման բոլոր հմտությունները:
Ստեփանավանի պատանի ուղեղներն արդեն հսկայական ասելիք ունեն. նրանք երկու թռչող սարք են ստեղծել, որոնց հզորությունը թույլ կտա տարաբնույթ աղետների դեպքում կարևոր տեղեկություններ ստանալ, որոնք կօգնեն փրկարարներին ավելի արդյունավետ գործել:
Այս ծրագիրը հանրապետությունում իրականացվում է բացառապես Ստեփանավան քաղաքում, որը քաղաքապետ Միքայեղ Ղարաքեշիշյանի ջանքերի և համայնքապետարանի պատրաստակամության շնորհիվ վաղուց է ներգրավված «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի» մի շարք այլ ծրագրերում ևս:
Քաղաքապետ Ղարաքեշիշյանը ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում լաբորատորիայի աշխատանքը, հետևում պատանիների ձեռքբերումներին, հենց այս նպատակով նա հերթական այցը կատարեց լաբորատորյա, որտեղ նրան ներկայացվեցին առկա ձեռքբերումներն ու քննարկվեցին խնդիրները:
«Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոնը» ստեղծվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
Լաբորատորիայի ստեղծման հարցում մեծ աջակցություն է տրամադրել Ստեփանավանի քաղաքապետարանը, որը տրամադրել է տարածք կենտրոնի ստեղծման համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7372 դիտում
10:31 21-04-2016
Անօդաչու թռչող սարքեր չունենք, բայց աննպատակ թռչող պաշտոնյաներ ունենք. «Չորրորդ իշխանություն»
1311 դիտում
11:49 16-07-2022
Ռուս պաշտոնյաներն այցելել են Իրան՝ անօդաչու թռչող սարքեր նայելու համար․ Սպիտակ տուն
Այս բաժնից
475 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
298 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը