211652_close_icon
views-count5715 դիտում article-date 21:36 13-08-2018

Իրանը պատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարել

Իրանը սկսել է բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հարցով։ Այս մասին IRNA–ի հետ զրույցում հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը։ Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն հետևում է իրանական էլեկտրացանցը Եվրոպայի հետ կապելուն և անհրաժեշտության դեպքում հարևան երկրների միջոցով էլեկտրականություն դեպի հարավ փոխանցելու տարբերակ կա։ Նա նաև հավելել է, որ գոյություն ունի ենթակառուցվածների անհրաժեշտություն էլեկտրաէներգիա տարածաշրջանի երկրների հետ փոխանակվելու համար։ Նախարարը նշել է, որ էներգետիկ կապերը հարևան երկրների՝ Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրաքի, հետ առաջնահերթ են Իրանի համար։

Նմանատիպ նյութեր