3047 դիտում
20:38 13-08-2018
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը «Լիդիան Արմենիա»–ի տնօրենին խնդրել է աշխատակիցներին չազատել աշխատանքից
Օգոստոսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ, խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտը աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում: Տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այսօր՝ ավելի վաղ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը ընդունել է կառավարության շենքի առջև բողոքող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին: Աշխատակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունները, հայտնել, որ արդեն 53 օր է՝ չեն կարողանում աշխատանքի ներկայանալ և ընկերությունից արդեն ստացել են ծանուցագրեր, որ հնարավոր է՝ աշխատանքից ազատվեն:
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նախ կոչ է արել քաղաքացիներին երկուստեք բացառել բռնությամբ խնդիրներ լուծելու որևէ դրսևորում և խնդրել սպասել մինչև ամսվա ավարտ աշխատանքային խմբի եզրակացությանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մեկնարկել է աշխատանքային խմբի գործունեությունը և ըստ աշխատակարգի՝ ուսումնասիրությունները պետք է տևեն 12 օր, որից հետո պետք է ամփոփվեն արդյունքները և ներկայացվեն վարչապետին:
Նմանատիպ նյութեր
1325 դիտում
14:45 23-08-2019
Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է մեզ չազատել աշխատանքից․ Վահագն Վարագյան
6827 դիտում
20:26 07-10-2019
Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ. Լիդիան Արմենիայի տնօրեն. B4B.am
Այս բաժնից
598 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
889 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
514 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան