3986 դիտում
19:32 13-08-2018
Ադրբեջանցի քաղբանտարկյալ Իլգար Մամեդովն ազատ է արձակվել
Ադրբեջանի Շեքիի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) ընդդիմադիր կուսակցության նախագահ Իլգար Մամեդովին պայմանական հիմքերով ազատ արձակելու մասին: Վերջինս, մինչև այս պահը նախատեսված 7 տարուց 5-ը բանտում է անցկացրել: Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մամեդովը դատապարտվել էր 2013թ-ին Ադրբեջանի հյուսիսում գտնվող Իսմայիլի քաղաք մեկնելուց հետո, որտեղ այդ պահին հասարակական անկարգություններ էին տեղի ունենում: Սկզբում նրան անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրելու մեղադրանք էր առաջադրվել, իսկ ավելի ուշ առաջին հոդվածը փոխարինվել էր ավելի ծանր հոդվածով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, որոնք համակցվել են հրդեհումներով և ավերածություններով:
Այս ամբողջ ժամանակահատվածում Իլգար Մամեդովն Ադրբեջանում գլխավոր քաղաքական բանտարկյալն էր համարվում, և նրան պահանջում էին ազատ արձակել շատ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty İnternational-ը:
2018թ-ի հուլիսի սկզբին Ադրբեջանի Գերագույն դատարանը, քննելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարումը, չեղարկեց դատավճիռն ու գործն ուղարկեց Շեքիի վերաքննիչ դատարան վերաքննության:
Նմանատիպ նյութեր
8781 դիտում
21:10 07-12-2017
Քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը ազատ կարձակվի, եթե ներում խնդրի. Ադրբեջանի նախագահի օգնական
3517 դիտում
11:11 20-01-2016
Ամալ Քլունին կարող է պաշտպանել ադրբեջանցի հայտնի լրագրող, քաղբանտարկյալ Հադիջա Իսմայլովայի շահերը ՄԻԵԴ-ում
4381 դիտում
09:56 22-01-2016
Ամալ Քլունին կպաշտպանի ադրբեջանցի քաղբանտարկյալ Հադիջա Իսմայլովայի շահերը ՄԻԵԴ-ում
Այս բաժնից
499 դիտում
20:00 16-04-2024
Դուբայի օդանավակայանը 45 չվերթ Է չեղարկել
349 դիտում
19:34 16-04-2024
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
379 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը