211652_close_icon
views-count9047 դիտում article-date 21:27 12-08-2018

Անգլիա. «Արսենալը» մեկնարկեց պարտությամբ, փոխարենը տեսանք հայկական վահանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Գվարդիոլայի թիմի առավելությունն ու խաղամակարդակը ակնհայտ էին ամբողջ հանդիպման ընթացքում: Հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ռահիմ Սթերլինգը, իսկ 64-րդ րոպեին Բերնարդու Սիլվան կրկնապատկեց այն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանը «Արսենալի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ: ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում կհանդիպի «Չելսիին»: Նշենք, որ «Էմիրեյթս» մարզադաշտի տրիբունաներից մեկին ամրացրել էին Armenia մակագրությամբ վահանակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր