211652_close_icon
views-count82636 դիտում article-date 23:40 12-08-2018

Ինտերնետում հայտնվել է մենամարտի Ուզբեկստանի չեմպիոնի սպանության տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինտերնետում հայտնվել է MMA մենամարտերի Ուզբեկստանի չեմպիոն Ջամշիդ Կենժաևի սպանության տեսագրությունը, որը տեղի է ունեցել Տաշքենդի «Աուրում 898» գիշերային ակումբում: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին: 25-ամյա Կենժաևին նրա իսկ դանակով սպանել են գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները: Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ չեմպիոնը ցանկացել է ակումբի տարածք զենք մտցնել, իսկ անվտանգության ծառայողները թույլ չեն տվել: Տեսագրությունում երևում է, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը դանակը խլել է Կենժաևից և նրա սրտին մի քանի հարված հասցրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր