211652_close_icon
views-count6608 դիտում article-date 23:26 12-08-2018

Լայմա Վայկուլեն հրաժարվել է մեկնել Ղրիմ՝ համերգի

Խորհրդային և լատվիացի երգչուհի Լայմա Վայկուլեն Օդեսայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ ոչ մի պարագայում համերգի չի գնա Ղրիմ, ինչպիսի հոնորար էլ իրեն չառաջարկեն: Երգչուհու ամուսինը նշել է, որ Լայման գործել է օրենքի շրջանակներում: «Եթե կարմիր լույսի տակ չի կարելի անցնել ճանապարհը, ապա նա չի անցնի: Եթե չի կարելի, ապա նա չի գնա, իսկ եթե հնարավոր է, այդ դեպքում հաճույքով կգնա: Մենք ոչ մի վատ բան չենք արել ու չենք անի: Նա նորմալ մարդ է, սիրում է և Ռուսաստանը, և Ուկրաինան, և Վրաստանը, և Ամերիկան... բոլորին», ասել է երգչուհու ամուսին Անդրեյ Լատկովսկին:

Նմանատիպ նյութեր