211652_close_icon
views-count19742 դիտում article-date 23:55 12-08-2018

Ֆրանսիայում շինարարության ժամանակ գտել են 2-րդ համաշխարհային պատերազմի ռումբ

Ֆրանսիական Ռուան քաղաքում շինարարության ժամանակ գտել են 2-րդ համաշխարհային պատերազմի ռումբ: 230 կգ քաշով ռումբը հայտնաբերվել է քաղաքի կենտրոնում, այսօր առավոտյան: Հարակից շրջանների բնակիչներին ռումբի վնասազերծման գործողության ժամանակ էվակուացրել են: «Մենք ոչնչացրել ենք դետոնատորի պայթունավտանգ հատվածը. պայթուցիկի առավել զգայուն հատվածը, որն իրենից մեծ վտանգ էր ներկայացնում», հայտնել է քաղաքի անվտանգության վարչության ղեկավար Պոլ Ֆրանսուան: Ռումբի վնասազերծման գործողությունն ավարտվել է հաջողությամբ և ոչ ոք չի տուժել:

Նմանատիպ նյութեր