211652_close_icon
views-count10872 դիտում article-date 18:36 12-08-2018

Արցախի Տող գյուղում 5-րդ անգամ կկայանա արցախյան գինու փառատոն

Հադրութի շրջանի Տող գյուղում սեպտեմբերի 15-ին կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։ Արդեն ավանդական դարձած այդ իրադարձության ծրագիրն ընդգրկելու է արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի ցուցահանդեսներ, համերգ, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ: Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00–ը, իսկ համերգային ծրագիրը նախատեսվում է կազմակերպել ժամը 15։00-ից։ Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր