211652_close_icon
views-count101582 դիտում article-date 13:12 12-08-2018

Արտակարգ դեպք «Կոնտինենտալ» ռեստորանահյուրանոցային համալիրում․ գիշերային թիթեռնիկին թեժ գիշերից հետո ծեծել ու թալանել են

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 30-ամյա Լիլիթ․ Ս․-ի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է տվել, որ երեկ օգոստոսի 11-ին Երևան - Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանահյուրանոցային համալիրում իրեն ծեծի են ենթարկել ու հափշտակել իր մոտ եղած ամբողջ գումարը։ Մասիսի ոստիկանները պարզել են, որ Լիլիթ Ս․-ն զբաղվում է մարմնավաճառությամբ, ով 1 օր առաջ Երևանում ծանոթացել է իրեն անծանոթ տղաների հետ ու պայմանավորվել, որ ամեն մեկին թեժ գիշեր պարգևելու համար իրեն պետք է վճարեն 15 հազարական դրամ, որից հետո «պառուկամ» տալով, հաճախորդներն ու «կլիենտը» գնացել են «Կոնտինենտալ»։ Գիշերային թեժ ժամանակն անցկացնելուց հետո երիտասարդներից մեկը, ըստ Լիլիթ Ս․-ի հայտարարության, ծեծի է ենթարկել իրեն, որից հետո պայուսակի միջից խլել ողջ գումարը ու դիմել փախուստի։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ գիշերային թիթեռնիկին գումարներ վճարած ու թեժ գիշեր անցկացրած, իսկ հետո տված գումարները հափշտակած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր