Արտակարգ դեպք Լոռու մարզում. գողացել են 42–ամյա քաղաքացու ձին ու քուռակը. այն հայտնաբերվել է մորթված
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Օձուն համայնքի Մղարթ գյուղի բնակիչ, 42-ամյա Մելիք Գրիգորյանը և հայտնել, որ օգոստոսի 9-ին ժամը 20:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մղարթ գյուղին հարակից «Ձորաղբյուր» կոչվող հանդամասից գողացել են իր ձին և քուռակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները դեպքի հանգամանքները կպարզեին, ոստիկանությունում տեղեկություն են ստացել, որ Մղարթ գյուղին հարակից «Գադամերի» կոչվող հանդամասում հայտնաբերվել են նշված կենդանիները՝ մորթված վիճակում:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մ. Գրիգորյանը հայտնել է որ ինքը կրել է մոտ 500 հազար դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: