Օգոստոսի 12-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ
Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 12-ին՝ ժամը 19:00-23:00-ն մայրաքաղաքի Ազատության հրապարակում կանցկացվի «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Երիտասարդ Երևան» երիտասարդական միջոցառմանը:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]