211652_close_icon
views-count6104 դիտում article-date 10:11 10-08-2018

Թայլանդում նախկին վանականը դատապարտվել է 114 տարվա ազատազրկման․ Associated Press

Թայլանդում նախկին բուդդայական վանականն իր հետևորդների միջոցների յուրացման համար դատապարտվել է 114 տարվա ազատազրկման։ Գրում է [url=https://www.apnews.com/3f1ae93c5442478b93eb7cac291f7dec/Thai-monk-who-flew-in-high-style-gets-prison-for-fraud]Associated Press[/url]-ը։ Վիրապոլ Սուկփհոլը հայտնի էր դարձել, 2013 համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում նա վանականի հագուսոտվ և Louis Vuitton ակնոցներով նստում էիր անձնական ինքնաթիռը: Բացի այդ, նա կասկածվում էր մի քանի կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համաև, որոնցից մեկն անգամ հղիացերլ էր նրանից, ինչը վանականների վարքի կանոնագրքի լուրջ խախտում է: Իր անձի շուրջ սկանդալի պատճառով Վիրապոլը փախել էր ԱՄՆ, սակայն 2016 թվականին ձերբակալվել էր և անցած տարի արտահանձնվել Թայլանդին: Նա մեղավոր էր ճանաչվել խարդախության, փողերի լվացման և համակարգչային հանցագործությունների մասին օրենքի խախտման համար: Նա ծախսում էր փողերը, որոնք պարզապես խնդրում էր իր հետևորդներից բուդդայական վանքերի բարեկարգման համար, սակայն վատնում էր շքեղ իրերի և ավտոմեքենաների վրա: [img]http://st0.shamshyan.com/editor/0070155001533881632816949.jpg[/img] Դատարանը նաև որոշում է կայացրել, որ Վիրապոլը պետք է 864 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցի այն քաղաքացիներին, որոնք հայցեր են ներկայացրել՝ հայտարարելով, որ վանականը խաբել է իրենց: Սակայն հոկտեմբերին Վիրապոլին ևս մեկ դատավարություն է սպասվում. նա մեղադրվում է երեխաների առևանգման և մանկապղծության համար: Որոշակի պահի Վիրապոլի կարողությունը հասնում էր 30.1 միլիոն դոլարի: 2009-ից 2011 թվականներին նա 2,9 միլիոն արժողությամբ 22 Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա էր գնել:

Նմանատիպ նյութեր