211652_close_icon
views-count7629 դիտում article-date 09:58 10-08-2018

Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետի և ՔՊ-ական փոխմարզպետի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` վերջերս լարվել են Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանի և ՔՊ-ական փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը վերջերս խորհրդակցության է հրավիրել համայնքապետերին, որոնք ունեն բյուջեի ցածր կատարողական: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխմարզպետը գյուղապետերից պահանջել է հավաքագրել համայնքային բյուջեի եկամուտները և վերջնաժամկետ է սահմանել մինչև օգոստոսի 15-ը, որպեսզի ցուցանիշների էական բարելավում լինի: Հակառակ դեպքում սպառնացել է սկսել անվստահության գործընթաց: Աթանեսյանի հանձնարարականը շատ ծանր են տարել ՀՀԿ-ական կամ ՀՀԿ հովանու ներքո աշխատած գյուղապետերը: Ավելին` նրանք փոխմարզպետի դեմ գանգատվել են ՀՅԴ-ական մարզպետ Սիմոնյանին, ում հետ աշխատել են նաև ՀՀԿ իշխանության տարիներին: Այս ամենի արդյունքում մարզպետի և փոխմարզպետի հարաբերությունները լարվել են: Սակայն ինքը` Գառնիկ Աթանեսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կտրականապես հերքեց մարզպետի հետ լարված հարաբերությունների մասին լուրը՝ որակելով սուտ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր