12005 դիտում
20:51 09-08-2018
Աշխարհում կարմրուկ է տարածված. ՀՀ ԱՆ հորդորում է պատվաստվել երկրից մեկնելուց 2 շաբաթ առաջ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամերիկյան տարածաշրջանի գրասենյակի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում շարունակվում է կարմրուկի [url=https://www.paho.org/hq/index.php?option=com_content&view=article&id=14515%3Ameasles-in-the-americas-new-epidemiological-update&catid=1443%3Aweb-bulletins&Itemid=135&lang=en]տարածումը[/url]։ Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
2018թ. հունվար-հուլիսին տարածաշրջանի 11 երկրում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 2472 դեպք, այդ թվում Վենեսուելայում՝ 1613, Բրազիլիայում՝ 677, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 91, Կանադայում՝ 19, Կոլումբիայում՝ 40։ Հիվանդության եզակի դեպքեր են գրանցվել նաև Արգենտինայում, Էկվադորում, Գվատեմալայում, Մեքսիկայում, Պերուում։ Հիվանդացածների մեծ մասը երեխաներ են։ Վենեսուելայում արձանագրված կարմրուկի 1613 դեպքից 44-ը մահացել են։
Ներկայումս Լատինական Ամերիկայի երկրներում կարմրուկի բռնկումը պայմանավորված է ակտիվ միջտարածաշրջանային միգրացիայով։ Հիվանդության տարածման և կանխարգելման նպատակով իրականացվում են հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում կարմրուկի դեմ պատվաստումներ ռիսկի խմբերում։
Այս տարի կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է գրանցվել նաև Եվրոպայում` դեպքերի տարածում է արձանգրվել 28 երկրում, վարակի տարածման 76 %-ը տեղային են։
Ուկրաինայում 2017թ. արձանագրված կարմրուկի դեպքերի թիվը մոտ 70 անգամ գերազանցում է 2016-ին հաստատված դեպքերին։ Վարակի տարածումը հիմնականում պայմանավորված է կարմրուկի դեմ պատվաստումներում բնակչության քիչ ընդգրկումով։
Հաշվի առնելով աշխարհում կարմրուկի անբարենպաստ իրավիճակը` այդ երկրներ ճամփորդել պլանավորող քաղաքացիներին ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է. ովքեր չեն պատվաստվել կարմրուկի դեմ և չեն հիվանդացել կարմրուկով, պատվաստվեն մեկնելուց առնվազն 2 շաբաթ առաջ։
Նմանատիպ նյութեր
2562 դիտում
17:24 30-03-2019
Հայաստան կարմրուկ բերած 4 անձանց հետ անմիջապես շփում ունեցած 300 անձ պատվաստում է ստացել
5456 դիտում
15:54 23-12-2021
Հայաստանում պատվաստվել է 1․591․809 քաղաքացի. 500 մարդ պատվաստվել է 3-րդ դեղաչափով. Ավանեսյան
4201 դիտում
14:40 30-01-2015
Երգչուհի Իրինա Դուբցովան ուշագնաց է եղել Բաքու մենահամերգի մեկնելուց առաջ. նա հոսպիտալացվել է
Այս բաժնից
400 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան
436 դիտում
21:56 24-04-2024
Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար․ Արտակ Զաքարյան