15524 դիտում
19:30 09-08-2018
Լևոն Բարսեղյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը միաձայն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Տեղեկացնում է [url=http://www.asparez.am/shph-barseghyan-levon-hy/#.W2xT-uj7TIU]asparez.am[/url] կայքը։
Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը։ Խորհրդի 24 անդամից մասնակցել է 14-ը:
Նախագահի թեկնածու առաջադրվեցին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ Լևոն Բարսեղյանը և Սեյրան Մարտիրոսյանը, սակայն Ս. Մարտիրոսյանն ինքնաբացարկ հայտարարեց: Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը միաձայն ընտրվեց ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը խորհրդի նախագահի քարտուղարի պաշտոնի համար առաջադրեց տնտեսագետ Կարեն Ավագյանի թեկնածությունը, այլ առաջարկներ չեղան: Կարեն Ավագյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահի քարտուղար:
Նմանատիպ նյութեր
2754 դիտում
11:57 22-01-2019
Գևորգ ՄուրադյանՆ ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ Արթուր Իսրայելյանը՝ խորհրդի քարտուղար
2323 դիտում
17:13 21-01-2019
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին
Այս բաժնից
487 դիտում
15:13 25-04-2024
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
376 դիտում
15:03 25-04-2024
Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել
451 դիտում
14:55 25-04-2024
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ