211652_close_icon
views-count11218 դիտում article-date 17:31 09-08-2018

Կոտայքի ոստիկանները բացահայտել են 2 մլն 330 հազար դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում ապօրինություններ են տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2.330.000 դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել: Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր