211652_close_icon
views-count14056 դիտում article-date 15:11 09-08-2018

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում 6-րդ վարչությունը նույնպես ստուգումներ է սկսել

Ի պատասխան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հարցին՝ Վեոլիա ջուր ընկերության Հանրային կապերի ծառայությունից հաստատեցին լուրերն այն մասին, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ջրմուղում ստուգումներ է իրականացնում: Վեոլիա ջրին ստուգումների կոնկրետ հիմքերն ու նպատակը հայտնի չէ, սակայն այնտեղ հակված են դրանք դիտարկելու Հայաստանում ամենուր օրինականություն հաստատելու, ապօրինությունների ու հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների որդեգրած ներկայիս քաղաքականության տեսանկյունից, որով պայմանավորված ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերվում է ամենայն աջակցություն՝ իրենց գործառույթներն իրականացնելու գործում: [b]-Իսկ հնարավո՞ր է, որ դա պայմանավորված լինի ջրամատակարարման սակագների առաջիկա բարձրացման մասին ընկերության հայտարարությամբ:[/b] Ի պատասխան այս հարցադրմանը, ընկերությունում նշեցին. քանի որ դեռևս տեղեկացված չեն ստուգումների հիմքերի և նպատակների մասին, ուստի չեն կարող հերքել կամ հաստատել ստուգումների կապը սակագնի փոփոխության հետ։ Միաժամանակ Վեոլիա Ջրից տեղեկացրին, որ սակագների փոփոխությունն իրականացվում է օրենսդրության հիման վրա՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակա Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ կնքված Վարձակալության պայմանագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների համար տրված լիցենզիայով ամրագրված մեթոդաբանությամբ և հանդիսանում է պայմանագրային պարտավորություն կողմերի համար։

Նմանատիպ նյութեր