211652_close_icon
views-count3237 դիտում article-date 13:56 08-08-2018

Կուրտուան հինգշաբթի Մադրիդ կժամանի՝ «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մոտ ժամանակներս կդառնա «Ռեալի» խաղացող: Սպասվում է, որ բելգիացին հինգշաբթի կժամանի Մադրիդ՝ տեղափոխությունն ավարտելու համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքում ընդգրկվելու է «արքայական»» ակումբի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, որը «Չելսի» կտեղափոխվի վարձավճարի հիմունքներով: Կուրտուան պահանջում էր, որ «Ռեալ» տեղափոխվի, և հրաժարվում էր լոնդոնցիների հետ մարզվել: Վերջինիս որպես փոխարինող, «Չելսին» պատրաստվում է 80 մլն եվրոյով «Ատլետիկից» ձեռք բերել իսպանացի Կեպային:

Նմանատիպ նյութեր