211652_close_icon
views-count6228 դիտում article-date 16:25 07-08-2018

Պոգբան զայրացել է Մոուրինյոյի խոսքերից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դժգոհ է թիմում իր վիճակից և իր հասցեին քննադատությունները անհիմն է համարում: 25-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է «Բարսելոնա» կամ «Յուվենտուս» տեղափոխվելու տարբերակները քննարկել, եթե մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը նման հնարավորություններ լինեն: Ֆրանսիացուն զայրացրել են «ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, որը վերջերս հայտարարել էր, թե Պոգբան ԱԱ-2018-ում՝ իր հավաքականի կազմում շատ ավելի լավ էր խաղում, քան՝ նախորդ մրցաշրջանում անգլիական թիմում: Սակայն՝ չնայած Պոգբայի դժգոհություններին, մանչեսթերցիները մտադիր չեն նրան վաճառել և այս նախադրյալներ չկան, որ խաղացողը այլ ակումբ կտեղափոխվի:

Նմանատիպ նյութեր