211652_close_icon
views-count5200 դիտում article-date 17:43 06-08-2018

Եվրոպայի լիգա. Հայտնի դարձան «Փյունիկի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները

ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի վիճակահանությանը: Վիճակահանության արդյունքներով որակավորման երրորդ փուլում կայանալիք «Փյունիկ»-«Մաքաբի» զույգի հաղթողը կմրցի «Սարպսբորգ» (Նորվեգիա) - «Ռիեկա» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ: «Ալաշկերտ»-«Կլուժ» զույգի հաղթողի մրցակիցը 4-րդ փուլում կդառնա կչափի «Լեգիա» (Լեհաստան) - «Դուդելանժ» (Լուքսեմբուրգ) զույգի հաղթողը: «Փյունիկն» իր առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ օգոստոսի 7-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, իսկ «Ալաշկերտը» «Կլուժի» հետ առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 12-ին՝ նույնպես «Հանրապետական» ստադիոնում:

Նմանատիպ նյութեր