211652_close_icon
views-count42595 դիտում article-date 15:59 06-08-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանի Ավանի «Վիվառո» բուքմեյքերական կետում ինչպես է տեղի ունեցել զինված ու դիմակավորված ավազակային հարձակումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուլիսի 30-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել դիմակավորված ճիվաղի կողմից Երևանի Ավան վարչական շրջանում գիշերը ժամը 02:00-ի սահմաններում տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավազակային հարձակումը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/30/1101961/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 30-ին զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Վահե Լաչինյանի, Նորայր Հարությունյանի և ավագ քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ անհայտ անձը գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած, զենքի նմանվող առարկայով մտել է ր նշված բուքմեյքերական կենտրոն և զենքը պահելով օպերատոր, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ա. Հ.-ի վրա՝ սպանության սպառնալիք տալով նրա հասցեին, հափշտակել էր նրա մոտ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր