211652_close_icon
views-count3029 դիտում article-date 14:18 04-08-2018

Առերևույթ չարաշահումներ՝ «Գյումրի-1» տարածքային բաժնի աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում. հարուցվել է քրգործ

Գյումրի քաղաքի 9 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ սոցիալական ծառայության ՛՛Գյումրի-1՛՛ տարածքային բաժնի պետի, պետի տեղակալի և մասնագետների կողմից 2008-2018թթ. ընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող քաղաքացիների օգտին ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝ 3.099.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից առանձնապես զգալի չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 1-ին մասի, 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3111 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 1-ին մասի և 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Նմանատիպ նյութեր