3775 դիտում
10:43 02-08-2018
Երբ անվտանգության շրջանակը «կուչ է գալիս» փոքրիկ տուփի մեջ, ապա սարսափելի է դառնում ցանկացած «անախորժություն»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հեռանալ այս աշխարհից: Գրում եմ այս հարցը և պատկերացնում եմ օգտատերերի արձագանքը՝ «ինչո՞ւ է նա հանկարծ որոշել գրել այս սարսափելի թեմայով, ինչ-որ բա՞ն է պատահել»: Ոչ, որևէ բան չի պատահել, և խնդիրը հենց այն է, որ երբ «բան է պատահում», դրա մասին այլևս ուշ է խոսել: Երբ մարդը ծանր հիվանդ է, երբ նրա ֆիզիկական ուժերը խիստ սահմանափակվում են, նա սկսում է կարոտով, երբեմն լացելով հիշել այն, ինչ ունեցել է, այն, ինչ կարող էր անել, իսկ հիմա չի կարող և ըստ էության չունի: Ահա այդ դեպքում թեման դառնում է սարսափելի, վախենալու, կյանքը վերածվում է դժոխքի:
Ամերիկացի հոգեբան Սթիվեն Լևինը նկարագրում է հնդկացիների ծեսը, որով նրանք նախապատրաստվում են մահվան: Ցեղի ցանկացած չափահաս ներկայացուցիչ պետք է պարտադիր մի քանի օրով գնա անապատ, ծոմ պահի և դրա արդյունքում ստանա, այսպես կոչված, «մահվան երգը»:
Այդ երգի տասնյակ, հարյուրավոր կրկնություններն օգնում են արիությամբ դիմավորել կյանքի դժվարությունները: Եվ երբ գալիս է սպասելի կամ անսպասելի մահը, այդ հնդկացիներն այն ընդունում են բաց սրտով ու սթափ ուղեղով: Տեսականորեն քրիստոնյա քահանան նույնպես պետք է բացատրի հավատացյալին, որ նա ավելին է, քան իր մարմինը, շորերը, աշխատանքը, մասնագիտությունը, հասարակական հեղինակությունը: Բայց դա՝ միայն տեսականորեն:
Ի՞նչ վատ բան կարող է պատահել ինձ հետ: Ես կարող եմ մահանալ, այդպիսին է, ենթադրենք, սկզբնական պատասխանը: Բայց երբ ավելի երկար ես մտածում, ցուցակն ավելանում է՝ ես կարող եմ մահանալ կամ զրկվել աշխատանքից: Հետո կարող եմ մահանալ, զրկվել աշխատանքից կամ ստանալ ցածր աշխատավարձ:
Այնուհետև դրան ավելանում է, ասենք, կոմունալ վարձերը ժամանակին չմուծելը: Եվ այսպես շարունակ՝ ներառյալ 74 համարի երթուղայինի կես ժամով ուշանալը: Երբ մենք սկսում ենք թվարկել մեր «կախվածությունները», ապա կյանքի հարմարավետության, անվտանգության շրջանակը «կուչ է գալիս» ինչ-որ փոքրիկ վանդակի կամ տուփի մեջ, և այդ դեպքում ոչ միայն մահն է դառնում սարսափելի, այլև ցանկացած «անախորժություն»: Եվ հակառակը՝ երբ դու բաց ես ամեն ինչի համար, մեծ հաշվով, կախված չես ոչ մի բանից, ապա պատրաստ ես ամեն ինչի՝ ընդհուպ մինչև մահը:
․․․Ժողովուրդն ասում է՝ «էս աշխարհում մեռնել կա»: Բայց դա կարելի է երկակի մեկնաբանել: Վարկածներից մեկը հետևյալն է. մի անգամ ենք ապրում, արի այս հիմարությունն էլ անեմ, գուցե այն ինձ մի քանի րոպե հաճույք պատճառի: Սակայն ճիշտ մեկնաբանությունն այն է, որ փողերը, մեքենաները, տները, ծառաներին, փառքը մենք չենք կարող մեզ հետ տանել գերեզման: Չնայած որոշ մշակույթներում, օրինակ՝ Հին Եգիպտոսում այլ կարծիքի էին և նմանատիպ բոլոր «պարագաները» դնում էին հարուստների դամբարան: Բայց դա, իմ կարծիքով, զավեշտալի սովորություն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3303 դիտում
18:30 24-09-2016
Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը
1708 դիտում
11:11 31-07-2021
Երբ է գործն առաջ գնում․ օգոստոսի 1-ին «Առավոտ» թերթը դառնում է 27 տարեկան․ «Առավոտ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»