211652_close_icon
views-count1787 դիտում article-date 12:06 31-07-2018

Տիգրան Ավինյանն ընդունել է Ինդոնեզիայի Խորհրդատվական պալատի փոխնախագահի պատվիրակությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 30-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի՝ խորհրդարանի փոխնախագահ Մահյուդին Մանսյուր Մանթեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ԻՀ Խորհրդատվական պալատի փոխնախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը քաղաքական և տնտեսական ոլորտներում և շեշտել, որ երկու պետությունները պետք է ջանքեր գործադրեն առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ Մահյուդին Մանսյուր Մանթեն նշել է, որ իրենք խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակներում: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով հուշագրի ստորագրման հնարավորությունները, զբոսաշրջությամբ երկու երկրների միջև կապերը խորացնելու հարցերը: Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքեր գործադրելու և հույս հայտնել, որ քննարկված ձևաչափերն առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել: Հանդիպման ավարտին Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահը պաշտոնապես հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելել Ինդոնեզիայի Հանրապետություն:

Նմանատիպ նյութեր