211652_close_icon
views-count83537 դիտում article-date 19:22 27-07-2018

Լարված իրավիճակ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. անձնակազմը պահանջում է չեղարկել նախարարի որոշումը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը գործադուլ է հայտարարել՝ ապօրինի համարելով Առողջապահության նախարարի որոշումը՝ ԲԿ տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Ինչպես հիվանդանացոցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձնակազմը փակել է հիվանդանոցի մուտքերը և թույլ չի տալիս Առողջապահության նախարարության աշխատակիցներին վերցնել հիվանդանոցի կնիքը՝ պահանջելով չեղարկել ազատման հրամանը: Աշխատակիցների փոխանցմամբ, բժիշկները հոգ են տանում միայն պառկած հիվանդների համար, մնացած բոլորը գործադուլ են անում, իրենք տեղեկացրել են նույնիսկ Շտապօգնությանը, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հիվանդներ չտեղափոխի: Բժիշկները պնդում են, որ նախարարությունն արդեն մեկ ամսից ավելի ուղղորդված արշավ է սկսել հիվանդանոցի դեմ: Խոսում են ինչ-որ չարաշահումների մասին, որոնց տվյալները օրեցօր փոխվում են, գործն էլ գտնվում է դատախազությունում: «Ինչո՞ւ է նախարար Թորոսյանը նախքան գործի ավարտը աշխատանքից ազատում մեր տնօրենին: Սա պարզապես ապացուցում է, որ նախարարն ուղղորդված գործողություններ է անում ոչ թե հանուն օրինականության, այլ ընդդեմ Արա Մինասյանի»,- ասում էին բողոքի ակցիա իրականացնողները: Քիչ առաջ հիվանդանոցի անձնակազմին միացան նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը: Նրանք ևս պահանջում են, որ նախարար Արսեն Թորոսյանը գա բժշկական կենտրոն և անձամբ հիմնավորի իր որոշումը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 180+
180+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր