Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցությունը ինտեգրացիոն միավորումներում
Հուլիսի 27-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։