211652_close_icon
views-count8974 դիտում article-date 16:28 27-07-2018

Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները: Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այսօր՝ հուլիսի 27-ին, Բաքվում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների միջև: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես եկող Ռուսաստանն իրեն դրսևորել է արդյունավետ և կառուցողական կերպով: Ռուսաստանը հրաշալի տիրապետում է թեմային: Հակամարտության կարգավորմանն ուղղված հարցով հանդիպումները անցկացվում են տարբեր մակարդակներում: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բոլոր հանդիպումները, որոնց մասին պայմանավորվում են կողմերը և որոնք կառուցողական են անցնում»,-ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր