30 հազարը գերազանցող տուգանքներ այլևս չեն լինի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունն օրենսդրական փաթեթի մշակման շրջանակում ներկայումս քննարկում է վարչական տուգանքների չափերը փոխելու հարցը, տուգանքները վերանայվում են: Այս մասին երեկ «ֆեյսբուքյան» հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Երևանի ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ տեսախցիկների միջոցով արձանագրված տուգանքների չափերը կնվազեն:
«30 հազարը գերազանցող տուգանքներ այլևս չեն լինի, փոխարենը լրացուցիչ տուգանքներ կկիրառվեն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքերը նվազեցնելու նպատակով»,- նշեց Արմեն Խաչատրյանը:
Որոշ օգտատերեր էլ ահազանգեցին, որ մի շարք փողոցներում գծանշումներ չկան կամ «ջնջվել-մաքրվել» են: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է՝ ոստիկանության կողմից ինտենսիվ գծանշումներ են կատարվում:
«Որոշ փողոցներ նորոգման կարիք ունեն, դեռ փոսալցման և այլ աշխատանքներ պետք է կատարվեն, այդ պատճառով առայժմ գծանշումներ չեն արվում»,- նշեց ոստիկանության պաշտոնյան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]