2760 դիտում
19:48 26-07-2018
Հայրենադարձության հետ կապված օրենսդրական հակասություն կա ՀՀ օրենքների և ԵԱՏՄ իրավակարգավորումների միջև
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձրաձայնում է Հայաստանի ներքին օրենսդրության և ԵԱՏՄ իրավակարգավորումների հակասության մասին՝ կապված հայրենադարձվողների կողմից սեփական գույքը հայրենիք տեղափոխելու հետ: Այս մասին այսօր տեղեկացրեց ՊԵԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դեպքին, երբ անձը Հայաստան վերադառնալիս փորձել է անցկացնել իր անձնական գույք համարվող ավտոմեքենայի անվադողերը, սակայն նրանից պահանջել են դրանք մաքսազերծել:
«Որքանով ինձ է հայտնի, այդ անձը ԵԱՏՄ տարածքից չի վերադարձել Հայաստան: Իսկ ընդհանրապես հայրենադարձության հետ կապված օրենսդրական հակասություն կա մեր ներպետական օրենքների և ԵԱՏՄ իրավակարգավորումների միջեւ: Մեր օրենսդրությամբ՝ հինգ տարի և ավելի ժամանակ դրսում գտնվող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են Հայաստան, անձնական գույքի համար չպետք է մաքսատուրք վճարեն: ԵԱՏՄ իրավակարգավորումներով՝ այդ նորմը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների վրա և մեր քաղաքացիների վրա՝ միայն տրանսպորտային միջոցների գծով»,- օրենսդրական տարբերությունները նկարագրեց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը նախընտրի առաջնորդվել իր իրավակարգավորումներով, կարող է իրավական խնդիրներ ունենալ՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորությունների մասով:
Անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացին հրաժարվել է հայտարարագրել իր կողմից ներկրվող լվացքի մեքենան ու ջարդուփշուր է արել այն, տեսագրել և տեղադրել սոցիալական ցանցերում, Դավիթ Անանյանը դա որակեց որպես PR-քայլ: Նա նշեց, որ այդ անձի ինքնությունը հայտնի է, նա 2010-2017 թթ. հինգ անգամ քաղաքացիություն է փոխել, վերջին 1 ամսում էլ 13 անգամ սահմանահատում է իրականացրել:
«Երբ անձին ասում ենք, այո, ցավոք, օրենսդրությունն այնպիսին է, որ պետք է մաքսազերծեք ապրանքը, ի դեպ՝ 100 դոլարի մասին խոսք չկա, մենք մեր սուրբ պարտականությունն ենք կատարում: Անձը որոշում է՝ PR-ակցիա իրականացնի, իր լվացքի մեքենան ջարդուփշուր անի, համացանց գցի, պիտի արգելեի՞նք»,- հավելեց Դավիթ Անանյանը:
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
09:06 10-03-2016
Դատավորների մի մասի և համակարգի ղեկավարության միջև հակասություն է հասունանում. «Ժողովուրդ»
2310 դիտում
10:01 10-03-2016
Գալուստ Սահակյանի և Էդուարդ Շարմազանովի միջև «գաղափարական հակասություն» է նկատվում. «Չորրորդ իշխանություն»
8803 դիտում
10:36 03-10-2017
Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի միջև կա՞ հակասություն, թե՞ ոչ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը