9388 դիտում
19:10 26-07-2018
Նախկին փոխնախարարն առաջարկում է էլեկտրիֆիկացնել Երևանի հանրային տրանսպորտը
Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանն առաջարկում է Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակում գործարկել էլեկտրական շարժիչով ավտոբուսներ: Նախկին փոխնախարարը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Երևանցիներս երևի ամենաշատը բողոքում ենք հանրային տրասպորտից ու մեր մարշուտկեքից։ Վերջին 4 տարիների ընթացքում, առանց չափազանցնելու, ՄԻԱՅՆ Չինաստանում արտադրվող էլեկտրական ավտոբուսների տարեկան քանակը աճել է 100 անգամ՝ անցնելով 100.000 հատը։ Սա բերել է գնի կտրուկ նվազեցման և արդեն իսկ շատ չինականն, եվրոպական, ամերկյան և նույնիսկ ռուսական քաղաքներ հստակ ծրագրեր են իրականացնում, որ ամբողջովին էլեկտրաֆիկացնեն հանրային տրասպորտը։
Առավելություննեերը հետևյալն են.
- Մոտ 90% խնայողություն վառելիքի ծախսից,
- Էական տնտեսումներ շահագործման և պահպանման ծախսերից,
- ԶՐՈ արտանետումներ և մաքուր օդ,
- Աղմուկի կտրուկ նվազեցում,
- Մեր միակ շանսը վառելիքը տեղում արտադրել էլեկտրաէներգիայի տեսքով՝ տեղադրելով արևային վահանակներ կանգառներում և ավտոկայաններում։
Միակ բացասական կողմը իր սկզբնական ներդրումն է, որը տարբեր մոդելներից կախված միջինը 25% ավելի թանկ է, բայց մասնագետները կանխատեսում են, որ մինչև 2025թ. գինը կհավասարվի։ Սակայն, լավատեղյակ լինելով մաքուր էներգիայի ֆինասնավորման մեխանիզմերին, ես հավաստիացնում եմ, որ եթե Երևանը որոշի ամբողջովին էլեկտրաֆիկացնել հանրային տրանսպորտը, գրանտային և մեղմ վարկային ռեսուրսները այդ սկզբնական գնի տարբերությունը նույնպես կչեզոքացնեն։
Ցանկացած այլ ներդրում հանրային տրանսպորտի մեջ հիմա կլինի ժամանակավրեպ։ Այսքան սպասել ենք։ Հիմա պետք է ամենալավն անել ու ամենաարդյունավետն անել բոլոր տեսանկյուններից»։
Նմանատիպ նյութեր
2193 դիտում
21:30 12-10-2021
Տեսչական մարմինը կրկին դիտարկել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3016 դիտում
15:25 16-10-2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը
2698 դիտում
18:18 18-10-2021
Տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»