ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել. գործը դատարան է հասել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեորգի Ավետիսյանը 2018 թվականի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԱԳՆ-ին իր թեկնածությունը դիտարկել ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթին Ավետիսյանի պաշտպան էդգար Բադեմյանը պատմեց, որ նրան մերժել են անգամ առանց պատճառների մասին տեղյակ պահելու: Ուստի իրենք էլ դիմել են դատարան:
Իսկ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հյուպատոսն իր պարտականությունները ստանձնում է նստավայր պետության կողմից թույլտվությունը՝ էկզեկվատուրան, ստանալու հիման վրա: «Նստավայր պետությունը պարտավոր չէ հաղորդել էկզեկվատուրայի տալը մերժելու դրդապատճառները»,- ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]