3437 դիտում
18:12 24-07-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 24-ին ցավակցական գիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Աթենքի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել հույն ժողովրդին և զոհվածների ընտանիքներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրի մեջ ի մասնավորի նշված է. «Ձեզ ենք հղում մեր ցավակցությունները և աղոթում Ամենակալ Աստծուն, որ Իր լույս օթևաններում ընդունի զոհերի հոգիները` պարգևելով սփոփանք և մխիթարություն նրանց ընտանիքներին ու հարազատներին:
Թող որ Աստծո օգնությամբ հույն ժողովուրդը կարողանա հաղթահարել այս դժվարությունները և ապրի խաղաղ ու ապահով»:
Նմանատիպ նյութեր
943 դիտում
19:58 05-10-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Քենթրբերիի արքեպիսկոպոսին
1523 դիտում
17:07 21-08-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին
Այս բաժնից
583 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
469 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
700 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am