211652_close_icon
views-count77407 դիտում article-date 00:13 24-07-2018

Կրակոցներ Երևանում․ «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության պետի Օպեր գծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Տիտոգրադյան փողոցում գտնվող «Անի» բացօթյա սրճարանի բակում։ Եվ այս պահին էլ ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը պարզել են դեպքի վայրը։ Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ և դեպքի վայրում այս պահին աշխատում են նաև նույն բաժնի մեծ թվով քննիչներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]24/07/2018 09։30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հովհաննես Վարդանյանն է, ով հրազենային վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից Տիտոգրադյան փողոցում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 04 ՕՕ 050 համարանիշի ավտոմեքենայի հարևանությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են տաքսի ավտոմեքենան նստելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, երբ անհայտ անձը հարվածել է Հ. Վարդանյանին, այնուհետև կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հայհոյանքներ տալով Հ. Վարդանյանի հասցեին։ Այդ ամենից հետո իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել Հ. Վարդանյանի ուղղությամբ։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը։[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր