211652_close_icon
views-count7502 դիտում article-date 21:04 22-07-2018

Իրանի նախագահը՝ Թրամպին. Մի խաղացեք կրակի հետ կամ էլ կփոշմանեք

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամպին խորհուրդ է տվել հրաժարվել սպառնալիքներից, որոնք կարող են հետևանքներ հարուցել: «Ամերիկացիները պետք է իմանան, որ Իրանի հետ խաղաղությունը ամբողջ աշխարհի խաղաղության բանալին է, իսկ պատերազմը՝ բոլոր պատերազմների բանալին: Մի խաղացեք կրակի հետ, հակառակ դեպքում կփոշմանեք դրա համար», ասել է Ռոուհանին՝ դիմելով Թրամպին: Նա ընդգծել է, որ իրանցի ժողովուրդը երբեք ոչ մեկի առջև ծնկի չի գա, իսկ սպառնալիքները միայն միավորում են երկրի բնակիչներին ու ավելի ուժեղ նրանց դարձնում: Այդ իսկ պատճառով,՝ նախագահի խոսքերով, Վաշինգթոնի մոտ չի ստացվի կանգնեցնել նավթի արտահանումը Իսլամական Հանրապետությունից: Բացի այդ, Թեհրանը ռազմական պատասխան միջոցների մի քանի տարբերակ ունի: Մասնավորապես, քննարկվում է Օրմուզի նեղուցը փակելու հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր